Tuesday, 21 07 2026
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն

Հանրային խորհուրդը «ռեստարտ»-ի փուլում է

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նրա՝ երբեմնի անդամներից ոմանց ստիպեց վերանայել իրենց դիրքորոշումը և նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հետ լքել այդ կառույցը։ Հեռացողներից էին ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Բաբկեն Պիպոյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, սկզբում հեռացավ, սակայն ավելի ուշ վերադարձավ։

Ինքը՝ Ստեփան Սաֆարյանը, հենց սկզբից հայտարարեց, որ հակված է հանրության շրջանում «կույր աղիք»-ի համբավ ձեռք բերած այդ կառույցը «ռեստարտ» անելուն, նրա առաքելությունը հանրությանը հասանելի դարձնելուն։

«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե տեղի՞ է ունեցել Հանրային խորհրդի անդամների՝ թափուր պաշտոններում համալրում։

«Հանրային խորհրդում ընդամենը մեկ անդամի տեղ է թափուր, այն էլ համալրվում է նորով։ Այս պահին ընթանում են հանձնաժողովի համալրումներ, քանի որ շատ կազմակերպություններ դուրս են եկել, և շատերն անդամակցում են։ Հիմա անդամակցության գործընթացն ավարտում ենք։ Խոսքը վերաբերում է քաղաքացիական հասարակության արդի հանձնաժողովին, որի նախագահը Լարիսա Ալավերդյանն էր։ Քանի որ այդ հանձնաժողովից եղել են նոր դուրս եկողներ, և կան անդամակցության համար ներկայացված հայտեր, դրանք հաստատվում են, որպեսզի համապատասխանեն չափանիշներին։ Մոտ ժամանակներս կնշանակվի հանձնաժողովի նիստ՝ հանձնաժողովի նախագահ ընտրելու օրակարգով, որից հետո արդեն հանձնաժողովի նախագահը կհամարվի Հանրային խորհրդի անդամ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։

Մյուս թափուր տեղերը, ըստ ՀԽ նախագահի, համալրել են Դանիել Իոաննիսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Գագիկ Մակարյանը։

Ստեփան Սաֆարյանը հավաստիացնում է, որ արդեն մշակել և իր գործընկերներին է ուղարկել ռազմավարական փաստաթուղթ, որը վերաբերում է ՀԽ-ի ինստիտուցիոնալ ձևի ամրապնդմանը, և որն առաջիկայում կհաստատվի, հետո էլ կկազմենք գործողությունների ծրագիր՝ մեկ տարվա կտրվածքով։

Տարածքի խնդիր էլ ունի Հանրային խորհուրդը։

«Հանդիպել եմ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ, ներկայացրել եմ մեր կարիքները։ Կառավարությունը շուտով որոշում կընդունի և կառաջարկի տարբերակներ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում