Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ուսումնասիրությունների եւ քննարկումների արդյունքում, խորհրդակցելով համաշխարհային հնչակյան ընտանիքի ներկայացուցիչների հետ՝ որոշեց, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեյին քվեարկելու է «Այո» , ակնկալելով, որ սա կլինի սկիզբը դատական ամբողջական բարեփոխումների եւ նոր Սահմանադրական փոփոխությունների։
Կոչ ենք անում մեր ընկերներին եւ համակիրներին քվեարկել «Այո» Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեյում։