Պասիվ ծխելը պատանիների և երիտասարդների մոտ կարող է հանգեցնել լսողության կորստի: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Գիտափորձին մասնակցել են 12-19 տարեկան կամավորներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ստուգելով տարբեր հաճախականության ձայների ընկալունակությունը՝ գիտնականները պարզել են, որ այն պատանիները, որոնք ավելի ակտիվ են ենթարկվել ծխախոտի ծխի ազդեցությանը, լսողության հետ կրկնակի ավել խնդիրներ ունեն: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ ծխախոտի ծխում առկա քիմիական միացությունները վատացնում են լսողական օրգանի արյան շրջանառությունը՝ հանգեցնելով թերսնուցման։









































