Բելառուսական ռադիոյում արգելել են Վիկտոր Ցոյի հայտնի Перемен երգի հեռարձակումը: Այս մասին հաղորդում է Хартия-97 կայքը: Մենք արդեն հաղորդել էինք, որ արգելված են նաև «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի երգերը և մի շարք դերասանների հայտնվելը հեռուստատեսությունում, որոնք այս կամ այն կերպ արտահայտվել են բելառուսական ռեժիմի գործած անօրինականությունների մասին:
Փոփոխությունների կոչ պարունակող Ցոյի երգը վերջին շրջանում անընդհատ պատվիրում էին բելառուսական ռադիոյին, ինչը իշխանությունները որպես սպառնալիք են դիտարկել ներկայիս ռեժիմի համար: