Բանգքոկի կենտրոնում անհայտ տղամարդը մի քանի անգամ կրակել է ատրճանակից: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Դեպքը տեղի է ունեցել Չուլալոնգկորն համալսարանի տարածքում:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ 44-ամյա հրաձիգը կատարել է 40-ից 50 կրակոց: Ականատեսների խոսքով, տղամարդը կրակել է օդ, բայց երբեմն նա զենքն ուղղել է անցորդներին:
Ոստիկանության տվյալներով, դեպքի հետևանքով զոհեր չկան: