Youtube-ում վերջերս տեղադրված տեսանյութը, որում 13-ամյա Ձյունիկ անունով կակադուն գերել է բոլորի սրտերն իր պարով, թույլ է տվել է գիտնականներին լուրջ հայտնագործություն անել: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Ուսումնասիրելով այդ տեսանյութը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ թռչունը ռիթմիկ շարժումներ է անում, երբ երաժշտություն են միացնում, մինչդեռ դրանից առաջ կարծիք կար, թե միայն մարդիկ ունեն ռիթմի զգացողություն: Սան Դիեգոյի նեյրոգիտությունների ինստիտուտի դոկտոր Անիռութ Պատելն ասել է, թե «իրենց հաջողվել է ապացուցել, որ երբ երաժշտությունն արագացել է կամ դանդաղել, թռչունը նույնպես փոխել է շարժումների տեմպը՝ ճիշտ ընկալելով երաժշտության ռիթմը»:









































