Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց իր անձնական դիրքորոշումը և ասաց. «Սա քաղաքակրթական ընտրության հարց է, և ես կողմ եմ քվեարկելու: Ես պատկերացնում եմ չծխող Հայաստան, ինչքան էլ դա ուտոպիստական կարող է հնչել՝ ընդհանրապես չծխող Հայաստան»:
Նա հավելեց, որ դա իր անձնական կարծիքն է, և որևէ մեկը պարտավոր չէ փոխել իր դիրքորոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում: