Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում։ Այրվել է Հովհաննիսյաններին պատկանող տնտեսության անասնագոմը։ Այս մասին հայտնում է SHАNTNEWS.am-ի թղթակիցը։ Բռնկված կրակը տարածվել է անասնագոմում, որտեղ ավելի քան 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ ծխախեղդ են եղել։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհի տարածումը կանխելու համար հրշեջները քանդել են անասնագոմի կտուրը, իսկ խեղդված կենդանիներին դուրս բերելու հարցում օգնել են հարևանները։

Հրդեհի ժամանակ Հովհաննիսյանները տանն են եղել, հարևաններն են հայտնել, որ անասանագոմից ծուխը հասնում է արդեն բնակելի հատված։
Հովհաննիսյանների ընտանիքի եկամտի աղբյուրն անասնապահությունն է։












































