Monday, 13 05 2024
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված

Ուշագրավ զարգացումներ Արցախում. Բաբայան-Մայիլյանն տանդեմն ընդդեմ Արայիկ Հարությունյանի

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու է գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

Սամվել Բաբայանը, չնայած կազմակերպած ստորգրահավաքին, հնարավորություն չէր ստացել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու` մշտական բնակության պահանջը չբավարարելու պատճառով։ Նրա ղեկավարած քաղաքական ուժը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն նախագահականի հետ նույն օրը՝ մարտի 31-ին:

Տարածված հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Մասիս Մայիլյանը գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով.«Մասիս Մայիլյանը սկզբունքորեն ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը երեք հիմնախնդրի մասին է. մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում»,- ասված է հաղորդագրությունում:

«Միասնական հայրենիք» կուսակցության և Մասիս Մայիլյանի քաղաքական համագործակցության վերաբերյալ նախապատրաստվում է հուշագիր, որը կստորագրիվի օրերս:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանից հետաքրքրվեցինք արտաքին քաղաքական տարբերվող մոտեցումներն այս համագործակցությանը չե՞ն խանգարի.«Դեռևս պարզ չէ, թե փոխհամաձայնությունը ինչ բովանդակություն է պարունակում։ Համենայնդեպս մենք տեսնում ենք, որ այստեղ Սամվել Բաբայանի՝ նախկինում արտահայտած կարծիքների մասին որևէ խոսք չկա և այդ տեսանկյունից, ըստ իս, շատ ավելի պարզ է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մոտեցումը։ Դա հստակ շարադրվեց նաև վարչապետի՝ Կապանում ունեցած ելույթից հետո, երբ «մարտահրավեր» նետվեց Արցախի նախագահի թեկնածուներին ու շատ հստակ Մասիս Մայիլյանը շարադրեց իր մոտեցումները թե՛ Արցախի սուբյեկտայնության և թե՛ ընդհանրապես հարցի շուրջ արտաքին քաղաքական մոտեցումների վերաբերյալ, որոնք մեզ որևէ մտահոգության տեղիք չեն տալիս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է անմիջական աջակցության քաղաքական ազդեցությանը, մեր զրուցակիցն ասաց.«Ես իհարկե դժվարանում եմ գնահատել, թե ինչպիսին է Սամվել Բաբայանի հանրային վարկանիշն Արցախում ու ինչ կոնկրետ ազդեցություն կունենա այդ իմաստով։ Բայց այն, որ նա արցախյան հանրության մեջ շոշափելի հեղինակություն ունեցող գործիչ է և նրա աջակցությունը կարող է քաղաքական արժեք ներկայացնել նախագահի կոնկրետ թեկնածուի համար՝ անկասկած է»։

Մեր այն դիտարկմանը, որ մինչ այժմ հիմնական ֆավորիտը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն էր, արդյոք այս համագործակցությամբ ուժերը հավասարվում են, Բադալյանն արձագանքեց.«Ըստ իս՝ Մասիս Մայլիլյանն ինքնին մրցունակ թեկնածու էր՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք գնահատում հաղթելու համար այս կամ այն թեկնածուի հնարավորությունները։Այստեղ կարող է խոսք գնալ, թե ինչպիսի հարաբերակցությամբ կփոխվի պատկերը Սամվել Բաբայանի աջակցության դեպքում։ Այն, որ կփոխվի ու սա էական քաղաքական նշանակություն կուենան՝ կասկած չկա, իսկ թե ինչ աստիճանի՝ կդժվարանամ ասել։Անկասկած է, որ հասկանալի պատճառներով Սամվել Բաբայանը բարձր հեղինակություն ունեցող գործիչ է, իսկ թե տոկոսային առումով հարաբերակցությունն ինչպիսին է՝ կդժվարանամ ասել»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ով Մասիս Մայիլյանին աջակցելու մասին հայտարարություն էր արել «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար Սամվել Բաբայանի հայտարարությունն անակնկալ էր.«Ինձ համար սա սենսացիոն նորություն էր։ Չէի կարծում, որ Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը կարող են ընդհանուր քաղաքական պլատֆորմ ձևավորել ու այս ընտրություններում միասնական ուժերով հանդես գալ։ Դեռևս դժվարանում եմ որևէ գանահատական տալ»։

Միևնույն ժամանակ Ղուկասյանն ասաց՝ իր կարծիքով Սամվել Բաբայանը Արցախի խորը անցյալ ներկայացնող գործիչ է, իսկ Մասիս Մայիլյանը մինչ օրս դիտարկվել է որպես ապագայի թեկնածու.«Եվ այս դաշինքը քաղաքական պրագմատիզմի տեսակետից անշուշտ ուժեղացնում է այս երկու գործիչների դիրքերը, բայց սկզբունքային մոտեցումների, քաղաքական պլատֆորմի տեսակետից ես դժվարանում եմ գնահատականներ տալ, մինչև որ ավելի շատ տեղեկություններ հնարավոր լինի ստանալ Արցախում կատարվող քաղաքական վերջին իրադարձություններից»։

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ այս պահի դրությամբ Մասիս Մայիլյանը բավականին լուրջ ռեսուրսների տիրապետող գործիչ է.«Թեպետ կա կարծիք, որ Արայիկ Հարությունյանն է այս ընտրական արշավի լիդերը, բայց տեսնում ենք, որ ձևավորվում է ազդեցիկ հակադարձ կենտրոն՝ ի դեմս Մայիլյանի ու Բաբայանի։Թե որքանով կազդի քաղաքական արդյունքի վրա՝ ես դժվարանում եմ ասել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում