Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
Ըստ փոփոխության՝ 1 մլն դրամ և դրանից ավելի արժողությամբ նվիրատվությունները պետք է հաստատի համայնքի ավագանին:
«Եթե սահմանային գյուղերը ստանում են ինչ-որ պաշտպանական նշանակության նվերներ, մենք պետք է դա ցո՞ւյց տանք: Չի կարելի թշնամիներին մատուցել, թե այս համայնքը ինչ ստացավ»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































