Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
Ըստ փոփոխության՝ 1 մլն դրամ և դրանից ավելի արժողությամբ նվիրատվությունները պետք է հաստատի համայնքի ավագանին:
«Միգուցե սահմանապահ համայնքների համար 1 մլն-ի շեմը հանվի: Սահմանապահ համայնքներին անանուն նվիրատվությունը, կարծում եմ, պետք է թույլատրվի»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով հարցին, թե նոր Հայաստանում կոռուպցիոն դրսևորումները անհնար են, պատգամավորն ընդգծեց. «Ով ինձ դաս է տալիս, պատրաստ եմ նվիրել ՀՀ Սահմանադրությունը: Էս որ վերջերս էլ բարձրաստիճան պաշտոնյա բռնեցին, սա ո՞ր Հայաստանում էր: Տիկին Ղազարյան, ձեզ ժպիտը ավելի է սազում, ժպտացեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































