«Ինձ համար աբսուրդային է «ժողովրդին ներքաշել» արտահայտությունը: Հարգելի՛ս, լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ, շատ լավ պետք է իմանաս, որ ժողովուրդն է իր իրավունքի կրողը, ժողովուրդն է սահմանադիրը, և այլ տարբերակ, քան ժողովուրդը, ինքն իր կամքը արտահայտելով, որոշի ՍԴ ճակատագիրը, պարզապես չկա: Սա իսկապես խորհրդանշական է: Ես մի քանի անգամ այս մասին ասել եմ և հիմա էլ կկրկնեմ: Հենց այդ նույն ժողովրդի իրավունքներն էին տասնամյակներ շարունակ ոտնահարվում նույն այս ՍԴ և Հրայր Թովմասյանի կողմից: Վերջինս ՀՀԿ-ի հովանավորյալն էր և ինքն էր գրում սահմանադրությունը, օրենքները, որոնք երաշխավորում էին Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հանցավոր գործունեության շարունակականությունը: Այս պահին խորհրդանշական է, որ հենց ժողովուրդը ասելու է հեռացեք ՍԴ այն անդամներին, որոնք, օրինակ, 2003թ., 2008թ., 2013թ. ընտրություններից հետո պարզապես ոտքի տակ էին գցում քաղաքացիների ձայնը և արհամարում քաղաքացիների կամքը:», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: