Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Թանկարժեք մետաղների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Հաճախ թանկարժեք մետաղների հարգի խփված դրոշմները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ իրենք առաջարկում են ստեղծել պետական ընկերություն. «Մարդը պետք է իմանա, թե ինքն ինչ ապրանք է գնում: Վստահությունը պետք է պետությունը վերցնի իր վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































