Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է, որ Միխայիլ Միշուստինի նոր կառավարությունը կխթանի տնտեսության աճին, որն իր հերթին կբարելավի բնակչության բարեկեցության մակարդակը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նոր կառավարության կազմին մոտ աղբյուրների:
Նշվում է, որ նոր կառավարության անդամները բյուջետային ծախսերի բարձրացման կողմնակիցներ են։
Մասնավորապես, փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը Պուտինի հետ կառավարության նիստում խոստացել է հետևել «լիկվիցայիայի լուրջ ներարկմանը» տնտեսության մեջ: Նրա խոսքով՝ տարեկան մոտ 300 միլիարդ ռուբլի (4,7 միլիարդ դոլար) կծախսվի Բարեկեցության ազգային հիմնադրամից, և կառավարությունը սերտորեն կաշխատի Կենտրոնական բանկի հետ՝ խոշոր գնաճերից խուսափելու համար











































