Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Պետական կառավարման համակարգում պետք է բացառվի «դուքանչիությունը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Հայկ Այվազյանը:

– Պարոն Այվազյան, կառավարությունում քննարկվել է  Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը։ Վարչապետը հայտարարել է, որ նպատակադրումն այն է, որպեսզի բարեփոխումների արդյունքում հանրապետության քաղաքացին պետական կառավարման համակարգի հետ հարաբերություններում հնարավորինս քիչ դիսկոմֆորտ ունենա: Եվ այս խնդիրը լուծելու համար պետք է կարողանանք հանրային կառավարման համակարգն առավել գրավիչ դարձնել բարձրորակ կադրերի համար, ովքեր բոլոր առումներով կարող են ի կատար ածել այս խնդիրը: Իսկ նպատակը Հայաստանում մարդկանց բիզնեսը, ավելի որակյալ ծառայությունները, որակյալ պետական կառավարման համակարգը հասանելի դարձնելն է։ Ընդհանրապես ինչպիսի՞ ռազմավարություն պիտի ունենա կառավարությունը այս առումով:

– Նախ՝ պետք է հասկանալ ի՞նչ է նշանակում «դիսկոմֆորտ», որովհետև դիսկոմֆորտ կարող են առաջացնել շատ տարբեր բաներ: Ե՛վ օրինական պատճառներով կարող են դիսկոմֆորտ առաջացնել քաղաքացու կամ բիզնեսի համար, և՛ անօրինական պատճառներով: Այսօր մենք ունենք մի շարք նորմեր, որոնք ավելորդ են, բայց որոնց կիրառությունը ոչ արդարացիորեն խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար: Այս տեսանկյունից պետությունը լուրջ սահմանելու խնդիր ունի, որովհետև, բնականաբար, հնարավոր չէ հայտարարել, որ կա նորմ, բայց պետք չէ կիրառել, քանի որ այս դեպքում տվյալ պաշտոնյան ինչի՞ վրա պիտի որոշի՝ կիրառե՞լ, թե՞ ոչ: Եվ ճիշտ հակառակը՝ քաղաքացին կամ բիզնես վարողը ինքը պիտի իմանա՝ ո՞ր նորմերն են, որ խելամիտ են, իրեն վերաբերող են կամ ոչ: Լինում է նաև հետևյալը՝ պաշտոնյան անպատասխանատու միջավայրում է գտնվում, սկսում է անհարկի պատճառներով, ընդհուպ մինչև անձնական կյանքում խնդիրներ ստեղծելով կամ կաշառքի ակնկալիքներով, քաղաքացու կյանքը դժվարացնել: Հետևաբար այստեղ պետք է հստակեցնենք, թե ինչ է նշանակում դիսկոմֆորտ: Հասարակությունը բողոքում է, որ այսօր անօրինականության մթնոլորտ է, բայց հենց սկսում են օրենք կիրառել, բողոքում ենք, թե օրենք է կիրառվում: Կարծում եմ՝ սա տարիների տքնաջան և պրոֆեսիոնալ աշխատանք և գիտելիք է ենթադրում:

– Այսինքն՝ այս ռազմավարությունը շատ արագ կյանքի չի՞ կոչվի: Չէ՞ր կարելի մեկուկես տարում ունենալ այնպիսի ռազմավարություն, որի մասին գոնե այսօր իշխանությունները խոսում են:

– Ռազմավարություն ասելով պատկերացնում ենք մի քանի էջանոց՝ 15, 20 կամ 50 էջանոց փաստաթուղթ: Կարծում եմ՝ նշված ժամանակահատվածում հնարավոր էր ունենալ նման փաստաթուղթ, բայց իրագործել՝ ոչ: Բայց գոնե պրոցես, վեկտոր կլինի, այդ փաստաթուղթը ցույց կտա, թե երկիրը ինչ ուղղությամբ և ինչ կոնցեպտով, փիլիսոփայությամբ է զարգանում: Նույն զարգացած Եվրոպայում 2 տարբեր զարգացած երկրներում տարբեր մոտեցումներ կան և՛ նորմերի, և՛ օրենքների ձևավորման պահանջների, և՛ դրանք կիրառելու հետ կապված: Առհասարակ, ես կարծում եմ՝ նման քննարկումներում նախևառաջ Ազգային ժողովը պիտի ներգրավված լինի, և նման, այսպես ասած, փիլիսոփայական մոտեցումներ պիտի ձևավորվեն ժողովրդի ներկայացուցչական մարմնում՝ ժողովրդի մանդատը ստացած մարմնում, և ոչ թե կառավարությունում: Բայց, ցավոք սրտի, ինչպես տեսնում եմ, ԱԺ-ն նման հարցերում այդքան էլ ներգրավված չէ:

– Իսկ ի՞նչ է նշանակում կառավարման համակարգն ավելի գրավիչ դարձնել բարձրորակ կադրերի համար: Այսինքն՝ պետք է իսկապես այնպիսի աշխատավարձ առաջարկվի, որ բարձրորակ կադրերը գնա՞ն:

– Միայն բարձր աշխատավարձը չէ: Ես շատ երկար տարիներ աշխատել եմ, և հավատացե՛ք, մոտիվացիայիս առաջին պատճառը աշխատավարձը չի եղել: Իսկ ինչ վերաբերում է գրավիչ դարձնելուն՝ նախևառաջ պետք է գործատու-աշխատող հարաբերություններում անօրինականությունները և անբարոյականությունը բացառվեն: Ես առաջինը սրա մասին պիտի խոսեմ: Իսկ ընդհանրապես՝ այո՛, քաղաքացիական ծառայողները պիտի լինեն պաշտպանված քաղաքական փոփոխություններից, որպեսզի պրոֆեսիոնալ կերպով շարունակեն իրենց աշխատանքը կատարել և կախված չլինեն օրվա քաղաքական իշխանությունից կամ վերջինիս տրամադրությունից: Բնականաբար, վարձատրությունն էլ պիտի առնվազն արժանապատիվ լինի: Սա էլ նորից լայն դիսկուրսի արդյունքում պիտի հասկանանք՝ արժանապատիվ վարձատրությունը որն է: Ինչպես նաև պիտի հաշվի առնենք դրված պատասխանատվությունների բեռը, ազդեցության շրջանակները: Եվ իհարկե չմոռանանք մեր այսօրվա սոցիալական ապահովվածությունը: Չի կարող շատ մեծ անդունդ լինել միջին քաղաքացու և պաշտոնյաների՝ պարզ չէ, թե ինչպես ձևավորված աշխատավարձերի միջև: Ասում եմ՝ պարզ չէ, թե ինչպես, որովհետև հասկանալի չէ՝ աշխատավա՞րձ է, թե՞ պարգևատրում: Անունը դրվում է պարգևավճար, բայց նորից անարդարության մթնոլորտ է ստեղծվում, քանի որ պարզ չէ, թե դա ինչպես է ձևավորվում, պարզ չէ՝ հավասար և արդար ձևո՞վ է բաշխվում տարբեր պաշտոնյաների վրա, և կանխատեսելիություն չունի, քանի որ պարզ չէ՝ վաղը կլինի՞, թե՞ ոչ: Իսկ որ ամենակարևորն է՝ պետական կառավարման համակարգում պետք է բացառվի «դուքանչիությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում