Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից սկսվել է տարածվել կորոնավիրուսը, մահացել է ԱՄՆ քաղաքացի: Այս մասին հայտնել է New York Times-ը՝ վկայակոչելով Պեկինում ԱՄՆ դեսպանատունը:
Պարբերականի տվյալներով, ամերիկացին 60 տարեկան էր: Նա մահացել է փետրվարի 6-ին: Չինաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցություն է հայտնել հայրենակցի մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսն է: