Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

«Նախարարությունում բարեփոխումները դրված են ինստիտուցիոնալ հենքի վրա»․ ինչո՞ւ պաշտոնին հրաժեշտ տվեց  Արևիկ  Անափիոսյանը

Օրերս իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ սկսել է  սովորել Հարվարդի բիզնես դպրոցում։

«Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարևոր բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն»,-մասնավորապես գրել էր Արևիկ  Անափիոսյանը։

Նշենք, որ ԿԳՄՍ այլևս նախկին փոխնախարար Անափիոսյանը համակարգում էր կրթության ոլորտի ռազմավարական բարեփոխումները, մասնավորապես, հանրակրթական չափորոշիչների վերանայումը:

Թե ո՞վ է նշանակվելու Անափիոսյանի փոխարեն և արդյո՞ք նրա պաշտոնաթողությունը կապված էր  միայն սովորելու հետ, «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել ԿԳՄՍ նախարարությունից։

Մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկա դրությամբ դեռևս որոշված չէ, թե ով է լինելու  նոր փոխնախարարը։ Կժդրյանի  տեղեկացմամբ՝ նախարարի տեղակալի թափուր հաստիքների համար կան թեկնածուներ, որոնց հետ քննարկումներ են ընթանում։

«Որոշումների առկայության դեպքում հանրությունը կիրազեկվի դրանց մասին»,-ասաց նա։

Վերջինից  հետաքրքրվեցինք նաև՝  Արևիկ  Անափիոսյանի հեռանալուց հետո շարունակվելո՞ւ են կրթության և գիտության ոլորտում այն փոփոխությունները, որոնք նա էր նախատեսում իրականացնել՝ որպես նաև ոլորտը համակարգող փոխնախարար և այդ բարեփոխումների պատասխանատու, արդյո՞ք այդ փոփոխությունները չեն մնալու անկատար․

«Նախարարությունում բարեփոխումները դրված են ինստիտուցիոնալ հենքի վրա և կախված չեն անձերից»,-պատասխանեց խոսնակը։

Ինչ վերաբերում է Անափիոսյանի  հեռանալու կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դիրքորոշմանը, ապա նախարարության մամուլի պատասխանատուն փոխանցեց, որ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորում է մասնագիտական կրթության շարունակականությունն ու հաջողություն մաղթում տիկին Անափիոսյանին։

Այն հարցին, թե Անափիոսյանի հեռանալը կապված է եղել բացառապես Հարվարդի բիզնես դպրոցում սովորելու հետ, թե՞ Արայիկ Հարությունյանը դժգոհություններ է ունեցել նրա աշխատանքի հետ կապված, Անժելա Կժդրյանն այդպես էլ  հստակ պատասխան չտվեց՝ շեշտելով միայն, որ «Արայիկ Հարությունյանի և Արևիկ  Անափիոսյանի միջև եղել են աշխատանքային հարաբերություններ և փոխնախարարն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն»։

«Աշխատանքային հարաբերությունների ընթացքում ղեկավարը կարող է որևէ բանից գոհ լինել և որևէ այլ բանից դժգոհ, որևէ խնդիր չկա և բացի այդ նաև տիկին Անափիոսյանն էլ իր  գրառմամբ տեղեկացրել է  հեռանալու պատճառի մասին»,-նշեց ԿԳՄՍ խոսնակը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում