«Լիագումար նիստերի դահլիճում շատ համապարփակ կերպով ներկայացվեց խնդրի բազմաշերտ էությունը: Այդ առումով ՀՀ քաղաքացին պետք է կայացնի իր որոշումը: Երեկվա քննարկումները նաև վկայություն են այն բանի, որ մենք գործ չունենք պարզապես շատ նեղ խնդրի հետ: Հարցը շատ ավելի լայն է և վերաբերում է արդարադատության ինստիտուտին, ՍԴ-ի նկատմամբ վստահությունն ու հեղինակությունը վերականգնելուն», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին: