ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ համազեկուցողների կոչին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:
Հիշեցնենք, վերջիններս կոչ էին արել սահմանադրական փոփոխությունների առնչությամբ դիմել Վենետիկի հանձնաժողովին: Հովակիմյանն ասաց, որ այս հարցով քննարկում չեն ունեցել խմբակցությունում, ավելին, դա ոչ թե խմբակցության, այլ ԱԺ նախագահի որոշման տիրույթում է: