Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Արցախի Արմենական» կուսակցությունը կաջակցի Արայիկ Հարությունյանին

Արցախում սպասվող նախագահի ընտրություններին ընդառաջ՝ «Արցախի Արմենական» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ:

Կուսակցությունը պաշտոնական դիրքորոշմամբ իր աջակցությունն է հայտնել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ միանում է նաեւ այդ կուսակցության շուրջ ձեւավորվող նախընտրական քաղաքական դաշինքին:

«Սույն թվականի մարտի 31-ին նշանակված են Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրություններ: Մենք կարեւորում ենք Արցախում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության կայուն ավանդույթը: Մենք կանգնած ենք եղել Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ պառլամենտարիզմի հաստատման ակունքներում, մեր նպաստն ենք բերել հանրային համերաշխության եւ քաղաքական հանդուրժողականության մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը:

Բարձր գնահատելով Արցախի անվտանգության եւ անկախության ապահովման, սոցիալ-տնտեսական նշանակալի զարգացման հարցերում 2007-17թթ.-ին Հանրապետության վարչապետի պաշտոնում «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի ցուցաբերած սկզբունքային ու սրտացավ մոտեցումները, եւ ապագայի նրա պատկերացումները համարում ենք մեր ազգային ընկալումներին լիովին համահունչ, նրա տնտեսական նախագծումները՝ կշռադատված եւ իրատեսական: Համոզված ենք, որ նրան կհաջողվի համախմբել հանրային եւ քաղաքական բոլոր ուժերին՝ պահպանելով ներքին միասնականությունը եւ ապահովելով պետության շարունակական զարգացումը:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ «Արցախի Արմենական» կուսակցությունը հայտարարում է, որ ԱՀ նախագահի պաշտոնում տեսնում է «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին եւ բոլոր հնարավորություններով սատարելու է նրան ու նրա գլխավորած քաղաքական թիմին՝ միանալով «Ազատ հայրենիք» կուսակցության շուրջը ձեւավորվող նախընտրական քաղաքական դաշինքին»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածվել է կուսակցության վարչության նախագահ Բորիս Առուշանյանի ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Արայիկ Հարությունյանին սատարելու եւ նրա ղեկավարած կուսակցության կողմից ձեւավորվող քաղաքական դաշինքին միանալու հայտարարություն էին արել «Արցախի հանրապետական», «Քաղաքացիական միացյալ դաշինք», «Արցախի ազատություն» եւ «Շարժում-88» կուսակցությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում