Եմենում հակահաբեկչական գործողության շրջանակում ԱՄՆ-ը ոչնչացրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Քաշիմ ալ-Ռիմիին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփը նշել է, որ Քաշիմ ալ-Ռիմիի սպանությունը հարված է հասցնում Ալ-Քաիդային և մոտեցնում է խմբավորման կողմից սպառնալիքների վերացմանն՝ ուղղված Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը: «Մենք կշարունակենք պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ հետևելով և ոչնչացնելով ահաբեկիչներին, ովքեր ձգտում են մեզ վնաս հասցնել», – շեշտել է ԱՄՆ նախագահը: