Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը փետրվարի 6-ին Բաքվում հանդիպում է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից գեներալ-գնդապետ Նաջմադին Սադիկովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ Գերասիմովը և Սադիկովը քննարկել են նաև «ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցեր»: «Այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը Կասպից ծովում, հավաստել են, որ շահագրգռված են շփումների շարունակմամբ»,- հավելել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: