Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Ձեզ համար տարօրինակ է, որ իշխանությունն իր խոստումը պահում է և կարևոր հարցերի քննարկման ժամանակ ժողովրդի կարծիքն է հարցնում»,- իր խոսքը հղելով ընդդիմությանը՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նրա խոսքով՝ եթե, ինչպես ընդդիմությունն էր առաջարկում, ԱԺ-ում հարցը լուծվեր, ապա պատկերացնելի է, թե ինչ սուգ, վայնասուն կբարձրանար. «Մինչև տարբեր միջազգային կազմակերպություններ հասնելու էր այդ թեման, և ասելու էիք՝ դուք եք ասել, որ հանրաքվեներ պիտի լինեն, ինչո՞ւ չեք անում: Հիմա անում ենք: Խնդիրը ի՞նչն է»:
Լուսինե Բադալյանն ընդգծեց՝ «Իմ քայլն» արել է մի բան, որը ոչ ոք չէր կարող անել ու չէր պատկերացնում. «Ու հավատացեք՝ շարունակելու է անել բաներ, որ խուճապի են մատնելու, որովհետև քանի օր է՝ նստած մտածում եք՝ տեսնենս ինչ են պլանավորում: Եթե ժողովրդի կարծիքը ձեզ համար պետության ողնաշար կոտրել է, ապա կներեք՝ ես առաջարկությունների կարիք չեմ տեսնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































