Եվրոխորհրդարանում Լիտվայի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչուսն անընդունելի է համարում, որ Apple-ի հավելվածներում Ղրիմը որպես ռուսական տարածք է նշվում: Այս մասին հայտնում RT-ն:
Խոսքը «Եղանակ» եւ «Քարտեզներ» հավելվածների մասին է:
Ըստ պատգամավորի, ընկերության այդ քայլն «անընդունելի է եւ կարող է կրկնել ոչ ժողովրդավարական այլ երկրների հետ տեղի ունեցածը»:
Ավելի վաղ Apple-ը Ղրիմը ռուսական էր ճանաչել: Դրանից առաջ Google-ը նաեւ ուղղել էր վահանակի սխալը: Այժմ ՌԴ օգտատերերի մոտ թերակղզին Google-ի քարտեզներում նշված է որպես ռուսական տարածք:
2014 թվականի մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքներով թերակղզին դարձավ Ռուսաստանի մի մաս, իսկ Սեւաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք: