Ղրիմի ջրամբարների ջրի սակավության պատճառով Սիմֆերոպոլի բնակիչներին ջուր կտրամադրվի գրաֆիկով։ Այս մասին հայտնում է Meduza-ն՝ վկայակոչելով քաղաքային վարչակազմի կայքը:
Տաք ջրից Սիմֆերոպոլի բնակիչները կկարողանան օգտվել միայն հանգստյան օրերին, սառը՝ ամեն օր, բայց միայն առավոտյան և երեկոյան: Այս մասին Facebook-ում հայտնել է Սիմֆերոպոլի վարչակազմի ղեկավար Ելենա Պրոցենկոն: Գրաֆիկը կսկսվի գործել փետրվարի 10-ից:
Ըստ Ղրիմի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Իգոր Վայլի՝ առանց սահմանափակումների Սիմֆերոպոլին ջուրը կբավարարեր ընդամենը 90-100 օր: