ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանրապետական սենատորներին մեղադրել է Միացյալ Նահանգների Սահմանադրությանը դավաճանելու մեջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնալիք է համարել երկրի ժողովրդավարության համար:
Համապատասխան հայտարարությունը զետեղվել է Փելոսիի կայքում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց:
«Ցավոք, Սենատի կողմից, որը վերահսկում են հանրապետականները, ԱՄՆ-ի Սահմանադրության դավաճանության պատճառով նախագահն առաջվա պես շարունակում է սպառնալիք լինել ամերիկյան ժողովրդավարության համար»,- ասված է խոսնակի հայտարարության մեջ:
«Այսօր նախագահը և հանրապետական սենատորները նորմա դարձրեցին օրինազանցությունը և մերժեցին զսպումների և հակակշիռների համակարգը, որն ամրագրված Է մեր Սահմանադրության մեջ»,- հավելել է Փելոսին:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մեղադրանքի երկու հոդվածով էլ արդարացրեց Թրամփին իմփիչմենթի շրջանակում:









































