Sunday, 21 06 2026
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը

Փաշինյան-Սարգսյան հանդիպում. անկեղծության նուրբ պահը

Հունվարի 29-ին տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և նախագահի աշխատանքային հանդիպումը, որն առաջինն է 2020 թվականի համար: Հանդիպումը տեղի է ունենում ներքաղաքական մի իրավիճակում, երբ «եռման կրիտիկական» աստիճանի է հասել ՍԴ շուրջ խնդիրը: Ավելին, այստեղ էական է այն, որ խնդիրը նաև փաստորեն «թակել» է մեծամասնություն-նախագահ հարաբերության դուռը: Բանն այն է, որ խորհրդարանի մեծամասնությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություն, որով նախագահը փաստորեն զրկվում է Սահմանադրության փոփոխության գործընթացի հանդեպ իր լիազորությունից: Այդ փոփոխության պատճառը թերևս այն է, որ Արմեն Սարգսյանը հանկարծ այդ փոփոխության առնչությամբ չդիմի ՍԴ՝ դրա սահմանադրականությունը ստուգելու: Այլ կերպ ասած, խոսքը Արմեն Սարգսյանի հանդեպ անվստահության մասին է:

Ահա այդ ֆոնին էլ նախագահ Սարգսյանը տարածեց հայտարարություն՝ արձանագրելով, որ ստեղծված իրավիճակում հանգուցալուծումը պետք է գտնել բացառապես իրավական և սահմանադրական դաշտում, մատնանշելով, որ կարևորը միայն նպատակը չէ, այլ նաև դրան հասնելու միջոցը: Այդ հայտարարությունն Արմեն Սարգսյանը տարածել էր նախօրեին, և ահա այսօր տեղի է ունենում նրա և վարչապետի հանդիպումը: Ընդ որում՝ հանդիպմանը վարչապետի բացման խոսքից ակնառու է, որ ծավալվող հիմնական քննարկումը լինելու է այդ տիրույթում: Այստեղ հատկանշական է այն, որ դրանից առաջ էլ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ, որտեղ աներկբայորեն գերական եղել է թերևս նույն թեման: Այստեղ հատկանշական է, որ վերջին օրերին իշխանությունն այդ առումով Եվրոպայի կառույցներից՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովից ու ԵԽԽՎ համազեկուցողներից ստացել է մեղմ ասած՝ ոչ այնքան հաճելի ազդակներ: Միևնույն ժամանակ, կոնկրետ խնդրի ֆոնին, լայն համատեքստի առումով աներկբա է, որ մեծամասնություն-նախագահ կամ վարչապետ-նախագահ հարաբերության հարցը և դրա հետագա բնույթի, բովանդակության, այսպես ասած, նյարդի և հոգեբանության հարցը հույժ կարևոր նշանակություն ունի Հայաստանում հետագա քաղաքական զարգացումների տրամաբանության առումով, որքան էլ նախագահ Արմեն Սարգսյանը զուրկ է անմիջական քաղաքական և իրավական լծակներից:

Պետք է նկատել, որ Հայաստանում քաղաքական ինստիտուցիոնալության և ավանդութականության գրեթե զրոյական մակարդակի պարագայում շարունակում է էական մնալ անձերի դերը, այդ թվում՝ արտաքին հարաբերության առումով, և այստեղ, իհարկե, պետք է արձանագրել, որ այդ մակարդակում Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն են հայկական ներքաղաքական տիրույթի երկու բևեռները և, մեծ հաշվով, նրանցից է կախված լինելու, թե ինչ ուղղությամբ կքաշեն հայկական քաղաքականությունը պատմական նոր շրջափուլում: Այդ իմաստով, նրանց միջև քննարկումների օրակարգը կարող է ունենալ լոկալ առիթներ, սակայն պարտադրված է ունենալ հարցերի ու դիտարկումների լայն, ընդգրկուն շրջանակ, որը չի կարող սահմանափակվել միայն ներքին շրջանակով և առավել ևս ներքին որևէ կոնկրետ խնդրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում