Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ո՞րն է ՀԴՄ չտպելու իմաստը ռեստորանատիրոջ համար. Արշակ Զաքարյանը մոլորեցնում է․ FIP

ՍԽԱԼ

Անկախ, թե մենք ինչքան ՀԴՄ կխփենք՝ 10 մլն, թե 500 դրամ, մեր հաստատագրված վճարը նույնն է. Արշակ Զաքարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին, երբ ՀԴՄ կտրոն է պահանջել, սակայն աշխատակիցները չեն կարողացել տրամադրել, ինչից հետո զանգահարել է Արցախի հարկային մարմիններին՝ պահանջելով տուգանել ռեստորանը։

«Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետև շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով», — գրել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այդ դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է իր վրա:

Պարզվում է՝ Փաշինյանը ընտանիքի հետ փետրվարի 2-ին այցելել էր Ari Resort ռեստորան, որը գտնվում է Երևան-Ստեփանակերտ ճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում: Ռեստորանի սեփականատերը «Դիրքերում» ֆիլմաշարի հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանն է։ Վերջինս դեռ փետրվարի 3-ին ֆեյսբուքյան իր էջում շուրջ 27 րոպե պատմել էր տեղի ունեցած միջադեպի մասին և նշել, որ իրենք հաստատագրված վճար են տալիս, ինչի դեպքում ՀԴՄ կտրոն տպելը որևէ նշանակություն չունի։

«Ես սիրալիր պատասխանում եմ՝ պարոն վարչապետ, ՀԴՄ ապարատը չի աշխատում։ Միանգամից ասեմ, որ մենք այստեղ Արցախի հարկային հաստատագրված հարկ ենք վճարում, այսինքն՝ ՀԴՄ չխփելու իմաստ գոյություն չունի, ՀԴՄ-ից չօգտվել, չտալ՝ անիմաստ է… Հայաստանի նման չէ այստեղ, և այս ռեստորանային համալիրը հաստատագրված վճար է տալիս։ Անկախ, թե մենք ինչքան ՀԴՄ կխփենք՝ 10 մլն, թե 500 դրամ, մեր հաստատագրված վճարը նույնն է։ Այս ամենը բացատրվում է պարոն վարչապետին և ասվում է՝ հո մենք մեր թշնամի՞ն չենք, որ Ձեզ ՀԴՄ չտանք, տեսնում եք, որ չի ստացվում», — մասնավորապես, նշել էր Զաքարյանը։

Վերջինս նշում է նաև, որ ՀԴՄ չտպելու հանգամանքը որևէ կերպ չի ազդում իր հարկային պարտավորությունների վրա, քանի որ ինքը հանդիսանում է հաստատագրված հարկ վճարող։ Սակայն Արցախի օրենսդրությունն այլ բան է նախատեսում։

Ի՞նչ է նախատեսում «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքը

Արցախի Հանրապետությունում հանրային սննդի գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարների հարկման ռեժիմով։

Հաստատագրված վճարը հարկ վճարողների կողմից իրականացվող որոշակի գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:

«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ գլխում սահմանվում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների մեխանիզմը՝ մասնավորապես, թե ովքեր կարող են հանդիսանալ պարտադիր հաստատագրված հարկ վճարողներ, և որ դեպքում չի կիրառվում հաստատագրված վճարի կարգը։

Հոդված 33-ում նշվում է, որ հաստատագրված հարկ վճարող չեն համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող այն անձինք, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը)։

Այսինքն՝ եթե ենթադրենք, որ սուբյեկտն ունի 10 քմ մետր առևտրային տարածք, ապա եռամսյակի համար հաստատագրված վճարը կգանձվի մինչև 2 մլն ապրանքաշրջանառության դեպքում, հակառակ դեպքում՝ տվյալ եռամսյակի համար վերահաշվարկ է կատարվում, և հարկը վճարվում է ոչ թե հաստատագրված, այլ ավելացված արժեքի հարկով և եկամտահարկով կամ շահութահարկով։

Ինչ վերաբերում է հաստատագրված վճարների չափին, ապա կախված սպասարկման սրահի մակերեսից, փակ կամ բացօթյա լինելու հանգամանքից, տեղանքից՝ կիրառվում են տարբեր գործակիցներ՝ հաշվարկն իրականացնելու և վճարման չափը սահմանելու համար (օրենքի 34, 35 և 36 հոդվածներ)։

Արցախում ևս ՀԴՄ կտրոն տրամադրելը պարտադիր է

ԱՀ ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե անգամ հաստատագրված վճար է վճարվում, ՀԴՄ կտրոն տպելը պարտադիր է։ «Որովհետև եկամտային հարկը հենց կախված է նրա արտացոլած եկամուտներից։ Անհատ ձեռնարկատերերը վճարում են տարեկան արդյունքներով եկամտային հարկ, որը յուրաքանչյուր ամսվա համար նվազագույնը 5000 դրամ է կազմում, բայց տարեկան կտրվածքով հաշվարկվում է եկամուտ՝ հանած ծախսեր, և ստացված զուտ շահույթից 10 տոկոս հարկ։ Հիմա եթե ինքը եկամուտը թաքցնի, պարզ է, չէ՞, որ հարկը կմնա նվազագույն 60,000 դրամ, իսկ եթե իրական եկամուտը ցույց տա, կարող է այդ 60 000-ից ավելին տա։ Ենթադրենք՝ ընդհանուր եկամուտը 2 մլն է, ծախսը 1 մլն է, այդ զուտ 1 մլն եկամտի 10 տոկոսը 100,000 կլինի, բայց կստացվի, որ 60,000 է եկամտահարկ տալիս»,- ասաց նա:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Ari Resort ռեստորանի սեփականատեր Արշակ Զաքարյանի պնդումը, թե անկախ շրջանառության ծավալներից՝ վճարվող հարկը նույնն է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ որոշակի շեմ անցնելուց հետո հաստատագրված վճարն այլևս կիրառելի չէ։ Իսկ շրջանառության ծավալների ցուցիչը հենց տպված ՀԴՄ-ներն են։

 

Նելլի Լազարյան

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2546453949008318

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում