Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտային զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության իրանական ուժերի առավել հեղինակավոր հրամանատարներից մեկը սպանվել է Սիրիայի Հալեպի նահանգում: Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել է Al Arabiya արաբական հեռուստաալիքը՝ տեղեկացնում է TASS-ը։
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ իրանական «Ալ Ղուդս»-ի ջոկատներից մեկի հրամանատարը՝ Ասղար Բաշաբուրը սպանվել է Սիրիայի Հալեպի նահանգում:
Սիրիայի տարածքում իրանցի զինվորականի զոհվելու հանգամանքների մասին տեղեկություններ չեն ներկայացվում։