Saturday, 04 07 2026
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Վարդան Ղուկասյանը կհարցաքննվի արգելոցի տարածքում շինություններն օտարելու գործով

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կհարցաքննվի Շիրակի մարզային քննչական վարչությունում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում էլ կհարցաքննվի Գյումրու նախկին քաղաքապետը։

Քրեական գործը վերաբերում է Թումո կենտրոնին հատկացված քաղաքային զբոսայգու շինություններին։ Վիճարկվում է այն հարցը, որ կան տարածքներ ու շինություններ, որոնք Վարդան Ղուկասյանն օտարել է այլ անձանց։

«Պարզել ենք, որ այնտեղ կան շինություններ, որոնք ժամանակին նշված քաղաքապետի կողմից օտարվել են տարբեր անձանց։ Նաև պարզել ենք, որ այդ շինությունները գտնվել են Կումայրի արգելոցում և դրանց հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակել ենք համալիր դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություն, որպեսզի պարզենք՝ արդյոք իրավասու էին այդ շինություններն օտարել, և արդյոք օտարված շինությունների գինը համապատասխանում է տվյալ տարում գործող շուկայական արժեքին»,-նշեց Կարեն Գաբրիելյանը։

ՇՄ դատախազն ընդգծեց՝ Թումոյի հատկացված այգու մեջ մտնող բոլոր շինությունները ֆիքսվել են, ինչպես նաև քաղաքապետարանից և կադաստրից տրամադրվել են դրանց վերաբերող բոլոր փաստաթղթերը. «Առերևույթ խախտումներ տեսել եմ նշված փաստերի կապակցությամբ, դրա համար հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 և 314-րդ հոդվածներով, այն է՝ պաշտոնական դիրքը չարաշահելը և պաշտոնական կեղծիք կատարելը։ Կստանանք փորձաքննության եզրակացությունը և կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց ՇՄ դատախազը։

Կարեն Գաբրիելյանը հավելեց, որքանով տեղյակ է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի հարցաքննվել, սակայն դատախազությունը նրան հարցաքննության հրավիրելու նախաձեռնություն ունի։

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում