Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պաշտպանել է Պաղեստինի դիրքորոշումը և մերժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով՝ հայտնի որպես «դարի գործարք»: Այս մասին արտահերթ նիստից հետո լրագրողներին հայտարարել են արաբական երկրների ԱԳՆ ղեկավարները:
Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ-Մալիքի խոսքով՝ նախարարները «համաշխարհային հանրությանը կոչ են արել գործ չունենալ այս անարդարացի ծրագրի հետ»: «Մենք կհասնենք աջակցության Իսլամական համագործակցության կազմակերպության, Աֆրիկյան միության և Չմիացման շարժման կողմից»,- հավելել է նա:
ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը հայտարարել է, որ «որոշումն ընդունվել է բոլոր արաբական պետությունների կողմից, և այն կհանգեցնի նրան, որ «դարի գործարքը» կմերժվի»: Ամփոփիչ կոմյունիկեի տեքստում ծրագիրը կոչվում է «ամերիկա-իսրայելական»: