Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գլխավորը, որ չգիտակցվեց․ նահանջ հեղափոխությունից

ԵԽԽՎ համազեկուցողների վերջին հայտարարությունը հազիվ թե կարելի է արտառոց համարել ՝ այն պահից սկսած, երբ Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ։ Այն արտառոց է նոր իրողությունների, հետհեղափոխական իրավիճակի համար։ Խնդիրն ամենևին էլ այդ հայտարարության, նույնիսկ ներքին հակասություն ունեցող այդ փաստաթղթի տարբեր ձևակերպումները չեն, որոնք անցած երկու օրերին յուրովի մանիպուլացվում են իշխանության, խորհրդարանական ընդդիմության ու հին համակարգի ներկայացուցիչների կողմից։

Խնդիրն ավելի խորքային է։ Ստարասբուրգից հնչեցված տեքստերը, որոնց մեր ականջները սովորել էին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, այլևս ընկալելի չեն հետհեղափոխական Հայաստանում։ Սա է իմ հիմնական վերապահումը նախօրեին ընդունված հայտարարության մասով, որն՝ իր բովանդակությամբ, ներքին կառուցվածքով, նման էր այն տեքստերին, որոնցով եվրոպացիք խոսում էին Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությունների հետ՝ խրախուսելով և նախատելով, հորդորելով և միջամտելով։ Հեղափոխությունը պարտավոր էր փակել նման ուղերձների դուռը՝ դրանք դարձնելով անցյալ, հին համակարգերին բնորոշ տեքստեր։

Հեղափոխությունից հետո առաջին անգամ այս հայտարարությունը գալիս է վկայելու այն մասին, որ Հայաստանի իշխանությունը հանցավոր անփություն ու անկարողություն է դրսևորել՝ երկրի ներքին հիմնահարցերը բացառապես երկրի ներքին ինստիտուտների և կառուցակարգերի ճանապարհով լուծելու հարցում, ինչն էլ հանգեցրել է ԵԽԽՎ-ի կողմից նման արձագանքի։ Այս վիճակն ինքնին վկայում է այն մասին, որ հեղափոխության օրակարգն ամբողջովին ռեալիզացված չէ, ինչը դարձյալ կասկածի տակ է դնում Հայաստանի սուվերենությունն ու սուբեկտությունը։

Նախկին համակարգի սեգմենտները, մասնավորապես՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ԵԽԽՎ-ում ակտիվ լոբբիստական աշխատանք են իրականացրել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ու համազեկուցողների հայտարարությունը կամ դրա որոշ ձևակերպումներ դրա դրսևորումներից են։ Անշուշտ, երկար կարող ենք քննարկել նախկին համակարգն ամբողջացնող ուժերի վարքագիծը, սակայն նրանց գործունեությունը լեգիտիմացվել է գործող իշխանության անարդյունավետ, ապաշնորհ քաղաքականության հետևանքով։ Ինստիտուցիոնալ բարեփոխումներին, քաղաքական, տնտեսական նոր հարաբերություններին փոխարինելու է եկել «սև-սպիտակ»-ի անբովանդակ հակադրությունը, ինչի հետևանքով հին համակարգը լեգիտիմացրել է ընդդիմություն լինելու, իշխանության վերադառնալու ռևանշիստական տրամադրությունները։

Եվ վերջապես՝ ինչո՞վ են զբաղված Հայաստանի ԱԳՆ-ում, ինչո՞ւ արդյունավետ չի աշխատում ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ինչո՞ւ է Հայաստանի խորհրդարանում միայն ֆորմալ առումով գործում եվրաինտեգրման մշտական հանձնաժողովը։ Սրանք հռետորական հարցեր չեն և հուսանք, որ իշխանությունն առաջիկայում հանգամանալից կանդրադառնա սրանց՝ ի վերջո, բոլորիս հավաստիացնելով, որ հեղափոխության արժեքները կապիտալիզացված են նաև արտաքին քաղաքականության մեջ։

ԵԽԽՎ վերջին հայտարարությունը պետք է սթափեցնի բոլորիս, որովհետև մեր քաղաքական համակարգի անկատարությունը դարձյալ ճանապարհ է բացում արտաքին միջամտությունների, այն միջավայրի վերկանգնման համար, որը բնորոշ էր հին համակարգին։ Դա վտանգավոր ճանապարհ է, որը հանգեցնելու է հեղափոխության օրակարգի չեղարկմանը։ Պետք է ստեղծել արդյունավետ գործիքակազմ՝ երկրում առաջացած ճգնաժամը քաղաքական և իրավական գործիքակազմով հանգուցալուծելու համար՝ գերակա համարելով ինքնիշխանության օրակարգը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում