Կրասնոյարսկի երկրամասի դպրոցներից մեկում ուսուցչանոցը տեղափոխվել է նախկին զուգարան: Տեսանյութը տեղադրվել է Twitter-ի օգտատեր Vitalon-ի կողմից՝ գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ զուգարանը վերակազմավորվել է ուսուցչանոցի, քանի որ դպրոցի շենքի մի մասը վթարային է, և դասասենյակների համար տեղը բավարար չէ:
Ըստ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի՝ խնդրի մասին տեղյակ է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Ուսսը:
«Մարզպետի հանձնարարությամբ մշակվում են նախագծային և նախահաշվային փաստաթղթեր, որոնք արտացոլում են վերանորոգման աշխատանքների անհրաժեշտ ծավալը», – հաղորդել է նրա մամուլի ծառայությունը: