Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Հնարավոր ամեն բան անում են, որ կոծկեն». Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի քննության օրը գաղտնի է պահվում

«Ես նորմալ  չեմ  համարել, որ ի  սկզբանե Արշակ Ջերջերյանի և Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցն ընտրվել էր գրավը, իսկ Ռազմիկ  Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց ընդհանրապես  չէր ընտրվել, ինչը, միանշանակ, ոչ իրավաչափ և ոչ օբյեկտիվ մոտեցում էր։

Ինչ վերաբերում է հիմա Վերաքննիչ դատարանի կողմից Լիանա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքին, ապա համարում եմ դա շատ ճիշտ և օբյեկտիվ դատական ակտ և պնդում եմ, որ նման դատական ակտ  պետք է կայացվի նաև Ռազմիկ Աբրահամյանի և Արշակ Ջերջերյանի նկատմամբ, քանի որ նրանց խափանման միջոցի վերաբերյալ որոշումներն էլ է  Գլխավոր դատախազության կողմից  բողոքարկվել Վերաքննիչ դատարան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց երեխաների ապօրինի որդեգրման և  վաճառքի գործով տուժած մայրերի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվել է։

Վերջինս մեղադրվում է ՀՀ  քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։

Ավելի վաղ՝  2019թ.-ի դեկտեմբերի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել Լիանա Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։

Ինչ  վերաբերում է Ռազմիկ Աբրահամյանի և Արշակ Ջերջերյանի  վերաբերյալ դատախազության կողմից Վերաքննիչ  դատարան ներկայացված բողոքների քննությանը, ապա փաստաբան Սուսաննա Սարգսյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե կոնկրետ երբ և ում վարույթում են դրանք  քննվելու։ Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունն իրենցից գաղտնի է պահվում, որպեսզի, հավանաբար, կանխեն տուժած մայրերի բողոքի ակցիաներն  ու դռնփակ դատական նիստում որոշում կայացնեն։

«Ես այսպիսի գաղտնիության իմ պրակտիկայում առ այսօր չեմ հանդիպել. ամեն դեպքում օրենքը չի սահմանում, որ  օրն ու ժամը պետք է գաղտնի պահվեն, այլ սահմանում է դռնփակ դատական նիստ, հետևաբար ինչու են գաղտնի պահում՝ միայն ենթադրել կարելի է»,- նկատեց Սուսաննա Սարգսյանն ու այս համատեքստում հավելեց նաև. «Շատ տարօրինակ և անընդունելի է, որ 10 հազար դրամ  կամ մի հեռախոս գողացած անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանքը, մինչդեռ նման հանցագործությունների մեջ մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանն ու Արշակ Ջերջերյանը գտնվում են ազատության մեջ. այս գործի հետ փոխկապակցված անձանց, կասկածյալների, հովանավորների, գործի շրջանակներում գործող անձանց շրջանակն այնքան լայն է, որ իմ ներքին համոզմամբ՝ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի գործը չբացահայտվի,  և դրա վառ ապացույցներից մեկն էլ Ռազմիկ Աբրահամյանի և Արշակ Ջերջերյանի ազատության մեջ գտնվելու և նրանց նկատմամբ խափանման միջոց կալանք չընտրելու փաստն է, որովհետև ազատության մեջ գտնվելով՝ տվյալ անձինք շատ հեշտությամբ կարող են ազդեցություն ունենալ  այս գործով մասնակիցների վրա, քանի որ այս գործի ճյուղերը տանում են նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ուղղությամբ, և, բնականաբար,  փորձելու են ամեն ինչ անել, որ նրանց անունները մեզ ու հանրությանը  հայտնի չդառնան։

Ռազմիկ Աբրահամյանը, ով եղել է Հանրապետական ծննդատան տնօրենը, ու բոլոր ցուցմունքները, բոլոր վկայությունները խոսում են նրա դեմ, ու կան հիմնավոր կասկածներ նրան կալանքի տակ պահելու՝ այսօր գտնվում է ազատության մեջ, ինչն իր ապօրինության և ոչ օբյեկտիվության մասշտաբով աննախադեպ դատական ակտ է։ Ակնհայտ է, որ նախկին պաշտոնյաների հովանավորչության շղարշը կա այստեղ, նրանք իրենց պաշտպանության տակ են վերցրել Ռազմիկ Աբրահամյանին ու այդ քողի տակ ծածկում են նաև իրենց կատարած հանցագործությունները, այսինքն՝ հնարավոր ամեն բան անում են, որ կոծկեն»,- շեշտեց փաստաբանը։

Ճշտող հարցին՝ ո՞ւմ  նկատի ունեք, ո՞վ  կամ ովքե՞ր են Ռազմիկ  Աբրահամյանի հովանավորները, փաստաբանը պատասխանեց. «Դրանք կարող են լինել նախկին նախարարները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության և բազմաթիվ  այլ նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև ներկայիս գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը։ Վերջինս նախկինում եղել է Երևան քաղաքի դատախազ և հսկել է մի շարք գործեր, և իր պաշտոնավարման այդ ժամանակահատվածում  երեխաների մահվան դեպքերի հետ կապված քրեական գործերն  ապօրինի  ձևով կարճվել են, բացի դրանից՝ իմ պաշտպանյալ տուժած մայրերից մեկը Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանին հենց դատախազության շենքի դիմաց փոխանցեց քննիչի խոսքերը, որ՝ «վերևներից մեզ ասել են, որ այս գործը կարճենք», բայց այս մասով Գոռ Աբրահամյանը ոչ մի բացատրություն չտվեց, և առ այսօր անգամ ծառայողական քննություն նշանակված չէ, և մենք էլ գրավոր միջնորդություն ենք ներկայացրել՝ պարզաբանում ստանալու համար, թե ովքեր են «այդ վերևները», և ինչու նրանք պատասխանատվության չեն ենթարկվում այդպիսի հրահանգներ տալու համար, բայց մեր այս դիմումն էլ մինչ օրս մնացել է անպատասխան, ու, առհասարակ, դատախազությունը ոչ մի պարզաբանում չի տալիս այս ու մի շարք այլ կասկածելի հանգամանքների ու հարցերի վերաբերյալ, հետևաբար այս ամենի պատասխանատուն էլ ուրիշ ո՞վ կարող է լինել, եթե ոչ ՀՀ գլխավոր դատախազը։

Դավթյանն ու նրա շրջապատը հայտարարում են, թե ես  զրպարտում եմ իրեն, ու  իմ մասին բողոքներ են ուղարկում Փաստաբանների պալատ, բայց  դրա  փոխարեն լավ կլինի, որ Արթուր Դավթյանը կարդար դատախազության կանոնակարգը և պատասխաներ  հետևյալ հարցին.  լինելով դատախազական ամբողջ համակարգի գործունեության երաշխավորն ու պատասխանատուն՝ ինչո՞ւ են երեխաների մահվան դեպքերի այդ բոլոր գործերը կարճվել, իսկ եթե իր իմացությամբ չի դա տեղի ունեցել, ապա  որտե՞ղ է նա գտնվել ու ինչո՞վ է զբաղվել, որ տեղյակ չի եղել դրանցից ու իր համապատասխան գործառույթները չի իրականացրել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում