Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Դատական նիստին հետազոտվել է գործում առկա իրեղեն ապացույց համարվող «Պ 226» մոդելի ատրճանակը:
Դատախազը ներկայացրել է այն ատրճանակը, որով Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածք է հասցրել տուժողին: Պաշտպանական կողմը հրաժարվել է ատրճանակի ուսումնասիրությունից:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 20-ին ժամը 15:00-ին:









































