Իտալիայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը: Երկրի իշխանությունները որոշել են դադարեցնել Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն մամուլի ասուլիսի ժամանակ:
Կոնտեն նշել է, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ: Նրանք Հռոմում իրենց վատ են զգացել և հոսպիտալացվել են: Նրանք կապ չունեն Costa Smeralda նավի հետ, որը արգելափակվել էր Չիվիտավեկյա քաղաքի նավահանգստում: Բժիշկները ենթադրում էին, որ նավում կա կորոնավիրուսով վարակված չինացի, սակայն կասկածանքները չեն հաստատվել:










































