Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել՝ մի շարք անդամ երկրների կողմից իրենց պարտականությունների իրականացման մոնիթորինգի վերաբերյալ: Փաստաթուղթը պարունակում է դրույթներ, որոնք Ռուսաստանից պահանջում են կատարել Մինսկի համաձայնագրերը, ինչպես նաև Ղրիմը վերադարձնել Ուկրաինային: Բանաձևի տեքստը հրապարակված է ԵԽԽՎ կայքում:
Բանաձևին կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 17, ևս երեքը ձեռնպահ են մնացել: Փաստաթղթում նշվում են Ռուսաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված բացասական միտումներ: ԵԽԽՎ-ն նաև Մոսկվայից պահանջել է «վերջ տալ Ուկրաինայի արևելքում զինված ապօրինի խմբավորումների աջակցությանը և ռազմական միջամտությանը»:











































