Հակահայկական հիստերիան շարունակվում է․ այս անգամ թուրք/ադրբեջանցի դիզայներ, զգեստներ մոդելավորող Ռուֆաթ Իսմայիլն է հանդես եկել հակահայկական հայտարարությամբ:
Ազերի-թուրք մոդելավորողը հայտարարել է, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար: Պատճառը, ըստ Իսմայիլի, Քարդաշյանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է:
Թուրքական հեռուստահաղորդումներից մեկի եթերում դիզայները մասնավորապես ասել է․ «Ես ազերի/թուրք մոդելավորող եմ։ Այսպես կոչված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»։