Thursday, 02 07 2026
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Միակ կորցնողը կլինի Ռոբերտ Քոչարյանը

Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Բանակի օրվա առիթով Եռաբլուրում պատասխանելով լրագրողների հարցին՝ նշել էր, որ ՍԴ-ի շուրջն իրավիճակը կհանգուցալուծվի շուտով: Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի հայտնել մանրամասներ, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը: Նա չի՞ բացում խաղաքարտերը, թե՞ առայժմ կա հանգուցալուծման «շուտով» տարբերակի վերաբերյալ քննարկում, սակայն կայացված չէ որոշում:

Մի բան աներկբա է՝ դիմակայությունն իսկապես մտնում է չափազանց սուր մի փուլ, որտեղ իշխանությունը, առնվազն վարչապետի հայտարարությամբ, բավականին սեղմել է խաղի իր ժամանակը: Մյուս կողմից էլ՝ Հրայր Թովմասյանն է էապես փակել իր նահանջի որևէ ճանապարհ:

Այդ ֆոնին հրապարակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում էր ընդդիմադիր մոբիլիզացիայի մասին՝ իրեն դիտարկելով դրա, այսպես ասած, առաջնորդության հիմնական հավակնորդ, շրջանառելով նաև 2020 թվականի ընթացքում արտահերթ ընտրության բարձր հավանականության միտքը:

Ընդ որում, հատկանշական է այն, որ երկրորդ նախագահը խոսում էր «բանտից պայքարի» մասին՝ հիշատակելով, որ պատմությանը հայտնի են այդպիսի բազում օրինակներ: Երկրորդ նախագահի հարցազրույցի այդ բաղադրիչի տողատակում նշմարվում էր որոշակի համակերպվածություն այն մտքի հետ, որ ազատության մեջ հայտնվելու հեռանկարը մոտ չէ: Այդ հանգամանքը հատկանշական է ՍԴ իրավիճակի ֆոնին՝ հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանի համար Սահմանադրական դատարանն էր ազատության մեջ հայտնվելու թերևս հիմնական մեխանիզմը՝ Պուտինի աջակցության տարբերակի ֆիասկոյից հետո: Սակայն եթե հանգուցալուծվի ՍԴ-ի շուրջը ստեղծված իրավիճակը, ապա դա կնշանակի, որ չեղարկվում է նաև ՍԴ մեխանիզմով ազատության մեջ հայտնվելու հնարավորությունը:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին դարձյալ սրելով ՍԴ-ի շուրջը խնդիրը՝ այն առավել կենտրոնացրել է հենց Հրայր Թովմասյանի վրա, ստեղծելով տպավորություն, որ դատավորների նախկինում ձևավորված կազմի մնացյալ մասի առումով իշխանությունը չի տեսնում խնդիր: Իսկ արդյոք Ռոբերտ Քոչարյանն այդտեղ տեսնո՞ւմ է իշխանության և նախկին իշխանության որևէ թևի մեջ որևէ փոխզիջում՝ միայն Հրայր Թովմասյանի հեռանալու շուրջը, որից փաստացի միակ տուժողը կամ կորցնողը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում