Կառավարության այսօրվա՝ հունվարի 30-ի նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և այլ մասնակիցներ խոսեցին հոգեբուժական հաստատություններում մարդկանց բռնի բուժումների և այլ խնդիրների մասին։ Առողջապահության նախարարին սա դուր չեկավ, և նա սկսեց պաշտպանել բժիշկներին։
Արսեն Թորոսյանն ասաց, որ նման դիտարկումներից կարող է տպավորություն ստեղծվել, թե հոգեբուժական հաստատությունները համակարգային սխալ են աշխատում. «Բժիշկներին մեղադրում էիք գրեթե զոռով դեղեր խմացնելու մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրականում այդ ոլորտում փոփոխություններ միշտ էլ եղել են, և խնդիրներն անհատական են»:




































