Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իսրայելական մամուլն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցին Իսրայել

Իսրայելական մամուլն իր վերջին օրերի հրապարակումներում անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իսրայելի Պետություն աշխատանքային այցին, որի շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:

Մասնավորապես՝ առաջատար «Երուսաղեմ փոստ» օրաթերթը գրում է, որ Իսրայելի մայրաքաղաք այցելած առաջնորդների թվում էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն առաջին անգամ էր Իսրայելում որպես ՀՀ նախագահ: Պաշտոնական միջոցառումներից և Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումներից բացի, Հայաստանի նախագահն այցելել է նաև Հոլոնի տեխնոլոգիական համալսարան, որտեղ ակադեմիական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովի հետ:

Պարբերականը մեջբերել է մի հատված համալսարանում նախագահ Սարգսյանի ելույթից. «Պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար։ Մենք սգում և հիշում ենք բոլոր այն միլիոնավոր մարդկանց մահը, որոնք զրկվել են իրենց կյանքից Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության ժամանակ»:

Օրաթերթը տեղեկացրել է նաև համալսարանում Հայաստանի նախագահի ներկայացրած՝ «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսության մասին:

«Երուսաղեմ փոստ»-ի նյութն արտատպվել է Ifatmediasite.com հարթակում:

Հայաստանի նախագահը բացառիկ հարցազրույց է տվել նաեւ Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը, որտեղ, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ասել է. «Ես ճանաչում եմ շատ հրեա քաղաքական գործիչների, ովքեր սատարում են ճանաչման գործընթացին: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Իսրայելի խորհրդարանը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե պատճառը ներկայիս քաղաքական շահերը, քաղաքական հարաբերությունները կամ ապագայի քաղաքական, միգուցե, նաև տնտեսական շահերն են, դա ինձ շատ է տխրեցնում, քանի որ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասերը մեզ սովորեցնում են, որ չկա որևէ բան, հանուն որի կարելի է զիջել՝ թույլ տալով, որ նման դեպքերը նորից կրկնվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում