Վեցամյա ռուսաստանցի բլոգերուհի Նաստյա Ռադզինսկայան, որին Forbes-ը 2019 թ.-ին ընդգրկել է աշխարհի ամենահարուստների առաջին եռյակում, իր ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպ Կիրկորովի և Ալեքսանդր Ռեվվայի հետ: Տոնակատարությունից տեսանյութերը հրապարակվել են նրա Instagram-ի էջում:
Տեսահոլովակներից մեկում երևում է, թե ինչպես է Ռեվվան բեմ կանչում Ռադզինսկայային, երբ Կիրկորովը կատարում է «Ամաչկոտությունը կորել է» երգը: Մեկ այլ ձայնագրության կադրերում Ռեվվան երգում է «Ալկոհոլիկ կինը» երգը, երբ երեխաները պարում են բեմում: Հետին պլանում պարում է նաև բլոգերուհու հայրը:
Տեսանյութերի մակագրություններում Ռադզինսկիների ընտանիքը շնորհակալություն է հայտնել ելույթ ունեցող արտիստներին, ինչպես նաև ռուս հայտնիների երեխաներին, որոնք ներկա են եղել ծննդյան երեկույթին: Կիրկորովի զավակներից բացի, տոնակատարությանը մասնակցել են Իգոր Նիկոլաևի և Քրիստինա Օրբակայտեի երեխաները:
Դատելով geoteg-ներից, տոնակատարությունը տեղի է ունեցել ամերիկյան Մայամի քաղաքում, իսկ միջոցառման կազմակերպմամբ զբաղվել է Կիրկորովի Phill Party-ին:











































