Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ո՛չ Փաշինյանը նորություն ասաց, ոչ էլ Արցախի նախագահի թեկնածուները. Ստեփանակերտը վաղուցվանից մերժել է Մադրիդյան սկզբունքները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի  խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, վարչապետ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշեց, որ որպես ժառանգություն բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանի կողմից  ստացել է 7 տարածքների հանձնումը։ Մեջբերեց նաև Կրակովի  տարբերակի սևագիրը ու կոչ արեց Արցախի նախագահի պոտենցիալ թեկնածուներին արձագանքել՝ ընդունո՞ւմ են այդ ժառանգությունը, թե՞ ոչ։ Թեկնածուներից ոմանք արդեն արձագանքել են, ի՞նչ դիտարկումներ ունեք։

Այն, որ մինչև 2018 թվականի ապրիլյան իշխանափոխությունը բանակցություններն ընթացել են  Մադրիդյան սկզբունքների կամ դրա ձևափոխված տարբերակների վրա՝ նորություն չէ։ Դեռևս նախագահի պաշտոնում գտնվող Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է Կազանում փաստաթուղթ ստորագրել, բայց Ադրբեջանը չհամաձայնեց, ու այդ  պայմանագիրն այդպես էլ չստորագրվեց։ Ուստի ես չեմ կարծում, թե հունվարի 25-ի մամուլի ասուլիսում պարոն Փաշինյանը նորություն ասաց։ Սա իրողություն է, ակնհայտ է, որ 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման հայեցակարգ։ Հայտնի է նաև, որ Մադրիդյան սկզբունքներ անունը ստացած հայեցակարգը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձն Ադրբեջանին՝ բացառությամբ Հայաստանն Արցախին կապող ցամաքային միջանցքի, որի դիմաց Արցախը պետք է ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պետք է որակվեր հանրաքվեի միջոցով։ Սա է եղել բանակցային գործընթացի տրամաբանությունը մինչև 2018 թվականի իշխանափոխություն։ Ընդ որում՝ այն, որ Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքեցին պարոն Փաշինյանի հորդորին, ներկայացրեցին իրենց մոտեցումները՝ դա էլ նորություն չէ։ Չնայած թեկնածուներից մեկը՝ Մասիս Մայիլյանը, իրեն առանձնացրեց մյուս թեկնածուներից ու ֆեյսբուքյան գրառում արեց, որ Արցախում առաջինը ինքն է քննադատական մոտեցում ցույց տվել 2009 թվականի մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։ Դա այնքան էլ այդպես չէ։ Դեռևս 2008 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում «Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիս եմ տվել, որի ժամանակ հայտարարել եմ բառացիորեն հետևյալը. «Մադրիդյան սկզբունքների շուրջ Արցախի նախագահը քաղաքական ուժերի հետ սկսել է  խորհրդատվական հանդիպումներ, ու այդ հանդիպումների արդյունքները կամփոփվեն, Ազգային ժողովը հանդես կգա համապատասխան վերաբերմունքով։ 2008 թվականի դեկտեմբերի 29-ին պետական բյուջեի նախագծի քննարկման նիստի օրը Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը՝ այդ թվում «Ժողովրդավարությունը», «Հայրենիք»-ը, Դաշնակցությունը, Շարժում 88 խմբակցությունները, հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ Մադրիդյան սզկբունքները արցախյան կողմի համար գնահատվել են ոչ հետաքրքիր, այսինքն՝ անընդունելի։

Եթե հետևել եք Արցախի քաղաքական ուժերի, գործիչների, արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններին՝ երբեք որևէ մեկն այլ կարծիք չի հայտնել։ Ոչ ոք չի ասել, որ կարգավորումը պատկերացնում է Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։ Բոլորն էլ ասել են, որ չկա վերադարձ անցյալին։ Արցախը միշտ էլ պնդել է, որ պետք է մասնակցի բանակցային գործընթացին որպես լիիրավ կողմ։ Միշտ  էլ տեսակետը եղել է այն, որ Արցախի անկախությունը միջազգայնորեն պետք է ճանաչվի, որին պետք է հետևի Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով բանակցային գործընթաց սահմանազատման կոմունիկացիաների ու մարդասիրական հարցերի շուրջ։ Սա մշտապես եղել է Արցախի տեսակետը, ու այսօր Արցախի նախագահի թեկնածուները վերահաստատում են  դա։

– Ի դեպ, մի քանի թեկնածու առ այս պահը վերաբերմունք չեն արտահայտել՝ նկատի ունեմ Վիտալի Բալասանյանին, Դաշնակցության թեկնածուին՝ Դավիթ Իշխանյանին։ Սա հատուկ վերաբերմո՞ւնք է վարչապետի նկատմամբ։

– Ես չեմ կարող ասել, թե ինչու չեն արձագանքում, դա իրենց որոշելիքն ու մոտեցումն է։ Նախագահի յուրաքանչյուր թեկնածու ազատ է  իր տեսակետը արտահայտելու հարցում։ Եթե իրենք որոշել են չարձագանքել վարչապետի հորդորին, իրենց խնդիրն է։ Բայց նաև չեմ կարծում, որ այդ սկզբունքային հարցում իրենք տարաձայնություններ կամ  նախագահի մյուս թեկնածուներից տարբերվող տեսակետ ունեն։

– Կարծում եք՝ նախագահի թեկնածուների դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման հարցում էական նշանակություն կունենա՞ն նրանց  ստանալիք քվեների վրա։

Ես ասացի՝ Արցախում երբեք այլ տեսակետ չի եղել։ Եթե հետևել եք՝ նախագահի 4 թեկնածու է արձագանքել պարոն Փաշինյանի հորդորին, ու նրանց տեսակետների մեջ էական տարբերություններ չկան։  Բոլորն էլ պնդում են, որ Արցախը պետք է ճանաչվի ներկա փաստացի սահմաններում, որ Արցախի անվտանգությունը գերակայություն է, և որ այստեղ խաղաղապահ ուժերի տեղակայումը նպատակահարմար չէ, պետք է անվտանգության ազգային համակարգ լինի։ Ես էական տարբերություններ չեմ տեսնում նախագահի թեկնածուների արտահայտած մոտեցումներում, ուստի  սա չի կարող իր ազդեցությունը թողնել ընտրազանգվածի տրամադրվածության վրա։ Նրանք բոլորն էլ նույն բանն են ասում։ Արցախում միշտ էլ այս տեսակետն է  եղել, և գործող իշխանության տեսակետն էլ է դա։ Երևանում համատեղ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Արցախի նախագահը այդ միտքը հնչեցրեց՝ անցյալին վերադարձ լինել չի կարող ո՛չ տարածքների, ոչ էլ կարգավիճակի առումով։

– Փաստորեն ստացվում է, որ ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը համաձայնել է ստորագրել փաստաթուղթն ու գնալ զիջման, Ստեփանակերտը չի առարկել։

Ոչ, սխալ տպավորություն ունեք։ Պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ հայտարարել է, որ եթե փաստաթուղթը չստորագրվի նաև Արցախի կողմից, ապա այն մեզ համար իրավական ուժ չի ունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում