Ariana News հեռուստաալիքը հաղորդել է, որ «Թալիբան» արմատական շարժումը ստանձնել է Աֆղանստանում ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը՝ գրում է gazeta.ru-ն:
Ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների՝ զինյալները հայտարարել են, որ իրենք գնդակոծել են ԱՄՆ ռազմական ինքնաթիռը:
Ավելի վաղ այլ լրատվամիջոցներ նաև հայտնել էին, որ Ղազնիում ընկած ինքնաթիռը կարող է պատկանել ԱՄՆ ռազմաօդային ուժերին: Պարզվում է, որ վթարը տեղի է ունեցել Թալիբանի կողմից վերահսկվող շրջանում՝ Դեհ-Յակում: