Ուկրաինայի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում հաստատվել են, Կիևը վեհաժողում վերադարձել է լիարժեք աշխատանքի: Այդ մասին հունվարի 27-ին հայտարարել է ԵԽԽՎ-ում Գերագույն ռադայի պատվիրակության անդամ, «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Ռադան որոշում է ընդունել ԵԽԽՎ-ի ամենամյա նստաշրջանի աշխատանքին Ուկրաինայի պատվիրակության վերադառնալու մասին: Կիևում այդ որոշումը հիմնավորել են այն բանով, որ Ուկրաինան «բարեխղճորեն կատարում է Եվրոպայի խորհրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները»: «Ուկրաինայի պատվիրակության լիազորությունները հաստատվել են: Մենք վերադարձանք ԵԽԽՎ լիարժեք աշխատանքի»,- գրել է Գոնչարենկոն Telegram-ում: 2019 թվականի սեպտեմբերին Կիևը պաշտոնապես հրաժարվել էր ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանին մասնակցելուց Ռուսաստանի պատվիրակության վերադառնալու պատճառով: ԵԽԽՎ-ում Ռուսաստանին որոշ իրավունքներից զրկել էին 2014 թվականին ՌԴ-ին Ղրիմի վերամիավորումից հետո, ինչից հետո Մոսկվան դադարեցրել էր իր մասնակցությունը նիստերին, իսկ այնուհետև սառեցրել էր վճարումները կազմակերպության բյուջե: 2019 թվականի ամռանը ռուսաստանցիների իրավունքները լրիվ ծավալով վերականգնվել են: