Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Իսրայելը լավագույնս դա ցույց է տվել Հայաստանին

Կառավարող մեծամասնության ներկայացուցիչների հայտարարությունը՝ ընդհուպ վարչապետի, որ Հայաստանում չկա կառավարման մոդելի փոփոխության մտադրություն, արժանի է ուշադրության՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկին զուգահեռ: Կասկած չկա, որ լինելու են կառավարման մոդելի փոփոխության և նախագահական կամ կիսանախագահական մոդելի վերականգնման օրակարգի նախաձեռնման փորձեր: Արդեն իսկ կա մեկ կոչ հայտարարություն՝ ՀԱԿ-ից: Այդուհանդերձ, կառավարման ներկայիս մոդելի պահպանությունը Հայաստանի համար ունի էական նշանակություն քաղաքական արդիականացման առանցքային հարցը լուծելու համար, ինչը նաև պետական անվտանգության հարց է: Փաստարկը, թե Հայաստանը պատերազմող պետություն է և կառավարման խորհրդարանական մոդելը չի համապատասխանում այդ պետության մարտահրավերներին, բավականին միամիտ և պարզունակ է, և այն լավագույնս ցրվում է Իսրայելի օրինակով:

Ի վերջո, պատերազմի մեջ ծնված և պատերազմով ուղեկցվող այդ պետության կենսունակության և անվտանգային դիմադրունակության գրավականներից մեկն էլ այն, որ ընտրվել է զարգացման խորհրդարանական մոդելը, որը թույլ է տվել գտնել իրավա-քաղաքական ինստիտուցիոնալ և մշակութային, մտածողական մի այնպիսի համակարգ, որտեղ քաղաքական ճգնաժամերը որևէ էական ազդեցություն չեն թողնում պետության պաշտպանունակության վրա: Ի վերջո, քաղաքական ճգնաժամերից ապահովագրված չէ որևէ հասարակություն և պետություն, և այստեղ շատ կարևոր է դառնում, թե ինչպիսին են վտանգավոր ազդեցության չեզոքացման ոչ միայն սահմանադրա-իրավական, այլ նաև հարաբերությունների մշակութային ասպեկտներն ու հանրային մտածողությունն ու ավանդույթները: Հայաստանը չունի այդպիսիք, և ավելին՝ ունի անցնող մոտ երեք տասնամյակի, այսպես ասած, նախագահական մոդելի արդյունքում խեղված փորձեր ու մտածողություն, բևեռացված քաղաքական մշակույթ: Դրանք հաղթահարելու կենսական միջոց կարող է լինել խորհրդարանական կառավարման մոդելի կիրառումը, որը, ի վերջո, առավելագույնս կարող է նպաստել նստել-միմյանց հետ խոսելու և առնվազն պետության համար կարևորագույն, առանցքային հարցերում միմյանց հետ պայմանավորվելու մշակույթի ձևավորմանը, ըստ այդմ՝ քաղաքական պատասխանատվության կամ պատասխանատու քաղաքականության ձևավորմանը:

Այլ կերպ ասած, խորհրդարանական կառավարման մոդելն այն ջերմոցն է, որտեղ պետք է աճեցվի Հայաստանի քաղաքական համակարգը, որտեղ պետք է խթանվի քաղաքականության ինստիտուցիոնալացումն ու սանձազերծումը:

Կասկածից վեր է, որ այդ մոդելը տևական ժամանակ գտնվելու է նախկին իներցիայից եկող իրողությունների և գնահատականների տիրույթում, այդ թվում՝ քաղաքականության անձնավորվածության առումով: Անգամ թավշյա հեղափոխությունից հետո այդ խնդիրն ակնառու է ժողովրդավարական արժեքներով ու հռչակագրերով իշխանության եկած նոր մեծամասնության, ու նաև այդ մեծամասնությունից «հեղափոխություն» պահանջող այլ ուժերի մոտ: Բայց հենց այդ իներցիայի հաղթահարման արդյունավետ տիրույթն է խորհրդարանական կառավարման մոդելը, եթե գտնվում է այն պահպանելու և կյանքի կոչելու հաստատակամություն և կամք: Միաժամանակ, իհարկե, եթե գտնվում են նաև այդ մոդելն օգտագործելու ունակ քաղաքական խմբեր՝ նոր որակի քաղաքական ինստիտուտներ, քաղաքական մեթոդաբանություն, մտածողություն ձևավորելու ունակ ուժեր, որոնք կստանձնեն առկա իրավիճակն օգտագործելու կամք և կարողություն, ու խորհրդարանական կառավարման մոդելը, այսպես ասած, հակառակ ծայրից կյանքի կոչելու պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում