Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արցախի ընտրություններում հին ճահիճն արդեն իսկ ներկայացված է բազում դեմքերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

Պարոն Մելիքյան, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են 2020 թվականի մարտի 31-ին: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ ընթացք կունենան ընտրությունները։

– Այս պահին դժվարանում եմ հստակ կանխատեսում անել՝ նկատելի է, որ ջանքեր են գործադրվում ընդհանուր ներքաղաքական իրավիճակը թեժացնելու ուղղությամբ: Դա կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ նաև արցախյան ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա: Հուսանք, որ Արցախում կգտնվեն քաղաքացիական պատասխանատվություն ու բավարար ազդեցություն ունեցող այն ուժերը, որոնք ունակ կլինեն ապահովելու ընտրական գործընթացների իրավաչափությունը:

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել են մոտ մեկ տասնյակ գործիչներ։ Ձեր կարծիքով՝ ո՞ւմ միջև կընթանա հիմնական մրցակցությունը։ 

– Այժմ կոնկրետ անուններ չեմ նշի, որովհետև իրականում այդ ընտրությունները պետք է որոշեն հին ճահճի մշտաբնակ գործիչների և հասարակության կողմից ներկայացվող սկզբունքային փոփոխությունների պահանջ կրողների պայքարի ելքը: Ընդ որում, հին ճահիճն այս ընտրություններում արդեն իսկ ներկայացված է բազում դեմքերով, մինչդեռ վերջնականապես դեռ հստակ չէ, թե ով կստանձնի ակնկալվող փոփոխությունների իրական պատասխանատուի դերը:

Հայաստանի գործող իշխանությունները որևէ թեկնածուի պաշտոնական աջակցություն չեն հայտնել։ Ըստ Ձեզ՝ ո՞ւմ կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, թե՞ չպետք է միջամտի ընտրական պրոցեսին։   

– Վարչապետ Փաշինյանը ստանձնել է ընտրությունների արդար և իրավաչափ անցկացման երաշխավորի դերը: Թեկնածուներից որևէ մեկին հրապարակավ աջակցություն հայտնելու դեպքում նա այլևս չի կարող լինել վստահելի և անկողմնակալ երաշխավոր ու հենց դրանով արդեն իսկ կանխավ լուրջ հարված կհասցնի ընտրությունների վերջնարդյունքի արժանահավատությանը: Կարծում եմ, որ ՀՀ գործող իշխանությունները լավ են գիտակցում դա:

Ընտրություններին մասնակցելու համար նոր կուսակցություններ են ստեղծվում։ Մտավախություն չկա՞, որ դա արվում է ձայները փոշիացնելու համար։

– Դրա հավանականությունը չէի բացառի՝ մարտավարական տեսանկյունից դա այն քայլն է, որի միջոցով քաղաքական ճահիճը կարող է փորձել չեզոքացնել իր առավել ուժեղ մրցակցին կամ մրցակիցներին: Այդ հնարքը սովորաբար կիրառում են վարչական և ֆինանսական ռեսուրսներին տիրապետող խմբավորումները:

Ղարաբաղյան հարցի լուծման՝ թեկնածուների տեսլականներն ինչպե՞ս կազդեն քարոզարշավի, թեկնածուների հնարավորությունների վրա։

– Սա այն դեպքն է, երբ մրցապայքարի ելքը կորոշեն ոչ թե ընտրությունների համատեքստում ասված խոսքերն ու խոստումները, այլ թեկնածուների մինչ այժմ արված իրական գործերը: Մարդիկ խաբվելու այլևս հակված չեն, ու եթե ընտրակեղծարարության ճանապարհը գործնականում փակվի, ապա քաղաքական ճահճի պարտության ականատեսը կլինենք:

– Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, հունվարի 29-ին և 30-ին հերթական հանդիպումը կանցկացնեն։ Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից։

– Առավելագույն արդյունքը, թերևս, այն կարող է լինել, որ այս կամ այն կերպ կշարունակվեն հասարակությունների տարբեր շերտերի ներկայացուցիչների փոխայցելություններն ու շփումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում