Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է Օկինավա նահանգի Դայտո կղզիներին մոտեցող հզոր թայֆունի մասին:
Ինչպես փոխանցում է NHK հեռուստաընկերությունը, թայֆունը, որը ստացել է «Մա-օն» անվանումը, շարժվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ 20 կմ/ժ արագությամբ: Ակնկալվում է, որ թայֆունը Ճապոնիայի ափերին կհասնի երկուշաբթի առավոտյան:
Նախնական տվյալներով՝ թայֆունի էպիկենտրոնում քամու ուժգնությունը կազմում է 180 կմ/ժ (50մ/վրկ), իսկ նրա շառավիղը կազմում է 300 կմ: Մայիսի վերջին «Սոնգդա» թայֆունը Ճապոնիայի ափերի վրա էր բերել տեղատարափ անձրևներ և բարձր ալիքներ: Այդ ժամանակ մահացել է մեկ մարդ, երկուսը համարվում են անհայտ կորած:
Թայֆունները Ճապոնիայում վերջին ամիսներին վտանգավոր են այնքանով, որ կարող են տարածել «Ֆուկուսիմա» ատոմակայանի վտանգավոր նյութերը:






































