Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Վահան Բադասյանի հայտարարությունը

Կապանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի վերաբերայլ Միացյալ Հայաստան կուսակցությունը հանդես է հատարարությամբ․ Արցախի ընտրություններին մասնակցող Միացյալ Հայաստան կուսակցությունը և նրա կողմից առաջադրված Արցախի ղեկավարի թեկնածուս գտնում ենք,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հարցը ըստ էության հասցեագրված է Երևանում վաղուց մերժված,իսկ Ստեփանակերտում դեռ իշխանությունը վայելող նախկին հանցավոր վարչակազմի ներկայացուցիչներին և նրանց հետ գործակցող թեկնածուներին:

Մենք մշտապես դատապարտել և դատապարտում ենք ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից որպես բանակցային հիմք ճանաչված կարգավորման սկզբունքները,այլև Հայաստանի նոր կառավարության կողմից դրանց աներկբա մերժման անհասկանալի ուշացումը:Այդ կապակցությամբ, որպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ,մեր հերթին բացատրություն ենք պահանջում Հայոց կառավարությունից:

Ավելին, առիթից ,օգտվելով հարկ ենք համարում ընդգծել,որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության պատճառը այն նույն մերժելի իրավաքաղաքական հայեցակարգն է,որին, ցավոք ,հարում է այսօր նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Տասնամյակների ընթացքում Լևոն Տեր- Պետրոսյանի սցենարով Հայաստանից Արցախի կեղծ “անկախության “բեմականացման պատճառով է,որ հայկական կողմը բանակցությունների ընթացքում զրկված է ազատագրված տարածքների նկատմամբ իր հավակնությունների մասին բաց խոսելու հնարավորությունից:

Արցախը բանակցային կողմ դարձնելու Երևանի ձգտումը Մինսկի խմբի շրջանակներում բավարարել հնարավոր չէ:Իսկ նախկին տարբերակը, երբ բանակցություններին մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի ոչ միայն հայկական, այլ ադրբեջանական համայքների ներկայացուցիչները,մենք համարում ենք մեծ սպառնալիք,որը կարող է ռազմի դաշտում տարած հաղթանակը վերածել դիվանագիտական խայտառակ պարտության:

Հարգելի պրն.Փաշինյան, եթե Դուք համարում եք, որ ընտրված չեք արցախաբնակ ՀՀ քաղաքացիների կողմից և չեք կարող մեզ ներկայացնել բանակցություններում, ապա այդ հարցը ունի մեկ պարզ լուծում` վերականգնեք արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական ընտրություններին մասնակցելու , խտրականության չենթարկվելու և մյուս սահմանադրական իրավուքները:Իսկ մինչ այդ Ձեզ ընտրել է Հայ ազգն ու Դուք հաշվետու եք նրան,իսկ այդ ընտրությանը մասնակցելու հնարավորությունից զրկված արցախցիների կարծիքը միանշանակ Հայ ազգի կարծիքից ոչնչով չի կարող տարբերվել:
Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի Հանրապետություն:

Արցախի ղեկավարի թեկնածու Վահան Բադասյան
Միացյալ Հայաստան կուսակցություն
26 հունվար 2020թ. ք. Ստեփանակերտ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում