Եվրագոտում հնարավոր նոր մեծ ճգնաժամի սպասումները, ինչպես նաև ԱՄՆ-ում դեֆոլտի շուրջ խոսակցություններն ապահովում են նոր բարձունքներ ոսկու գնի համար: Այսօր ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ, այսքան թանկ այն երբեք չի եղել:
Ասիական բորսաներում ոսկու գինը կազմել է 1598.41$/ունցիա, իսկ Նյու Յորքի բորսայում` 1599.2$/ունցիա: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Ներդրողներին լրացուցիչ մտահոգության առիթ է տալիս սպառողական ակտիվության անկումն ԱՄՆ-ում, որն ամենացածրն է վերջին երկուսուկես տարվա ըթնացքում, ինչպես նաև արդյունաբերական աճի կանգը:
Մասնագետները կանխատեսում են, որ ոսկու գինն առաջիկայում կասնի 1650 դոլարի մեկ ունցիայի համար, և դա կլինի շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ օգոստոսի 2-ը նշանակված է ամերիկյան «դեֆոլտի» հայտարարման օր: